211652_close_icon
views-count1567 դիտում article-date 18:10 15-05-2021

Կայացել է «Ալյանս» կուսակցության համաժողովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կայացել է «Ալյանս» կուսակցության համաժողովը, որի ընթացքում ներկայացվել են կուսակցության գործողությունները՝ նախընտրական շրջանում ու քննարկվեցին երկրի անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր, հայտնում է Tert.am-ը:

Տիգրան Ուրիխանյանը ներկայացրել է կուսակցության՝ իշխանություններին ուղղված պահանջագիրը, որի կետերը ներառում էին նոր ձևաչափի բանակցություններ դաշնակից Ռուսաստանի հետ, Ադրբեջանում գերեվարված հայրենակիցների հրատապ վերադարձ, հակաճգնաժամային սոցիալական ծրագրերի իրականացում և այլն։

Տիգրան Ուրիխանյանը հայտնել է, որ ընտրություններին մասնակցելու են սեփական ցուցակով՝ առանց որևէ դաշինքի։

Կուսակցությունը Տիգրան Ուրիխանյանին առաջարկել է գլխավորել ցուցակը։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր