1006 դիտում
12:15 20-06-2016
«Ալյանս» կուսակցությունը արձագանքում է մեկ այլ կուսակցության հետ միավորման մասին ապատեղեկատվությանը
«Ալյանս» կուսակցության վարչությունը հայտարարությամբ է հանդես եկել, որը ներկայացնում ենք ստորև.
«Վերջին ագամ, մեկ և ընդմիշտ արձագանքում ենք «Ալյանս» կուսակցության որևէ այլ կուսակցության հետ միավորման մասին՝ պարբերաբար և վերջին օրերին հատկապես տարածվող ապատեղեկատվությանը: Այս կամ այն նոր ձևավորված որևէ կուսակցության հետ միավորման շուրջ քննարկում կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե այդ կուսակցությունը լինի իրականում ընդդիմադիր, և եթե այդ կուսակցությունը կամ կուսակցությունները պատրաստ լինեն ընդունելու «Ալյանս»-ի քաղաքական կուրսը և միավորվելու «Ալյանս»-ի շուրջ՝ այն պարզ պատճառով, որ «Ալյանս»-ը ամենախոշոր արտախորհրդարանական ուժն է, ինչը վկայում են թե՛ կուսակցության անդամացուցակը, թե՛ տարածքային կառույցները, թե՛ մասսայական համագումարները, թե՛ չափազանց ներկայանալի վարչության վաթսուն հոգանոց կազմը և թե՛ ղեկավարի վարկանիշը:
Որևէ խորհրդարանական և բացառապես ընդդիմադիր ուժի հետ միավորման շուրջ բանակցությունները ևս կարող են լինել բացառապես այն պարագայում, եթե գործընկերները կընդունեն «Ալյանս»-ի քաղաքական կուրսը:
Միևնույն ժամանակ մեզ քաջ հայտնի է, թե ովքեր և ինչ շահագրգռվածությունից ելնելով են, հատկապես այս օրերին, հնարում «Ալյանս»-ի՝ այլ կուսակցությունների հետ իբր միավորվելու և ընտրություններին միասնաբար հանդես գալու մասին ստերը:
Խորհուրդ ենք տալիս նրանց, ուրիշի դաշտ մտնելու փոխարեն, սեփական դիրքորոշումը 180 աստիճան պարբերաբար փոխելու հետևանքով կորցրած վարկանիշի վերականգնմամբ զբաղվե»լ:
[b]«Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության վարչության 17.06.2016թ. նիստին ընդունված հայտարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
6288 դիտում
10:35 05-02-2022
Արզաքանցյանը փորձելու է «տանել» «Ալյանս» կուսակցության խորհրդի անդամների մի մասին․ «Փաստ»
17940 դիտում
21:40 25-04-2018
«Ալյանս» կուսակցությունը հանդես է եկել հայտարարությամբ
998 դիտում
16:27 15-12-2020
Անհրաժեշտ է իրականացնել երեք քայլ. «Ալյանս» կուսակցությունը արտահերթ համագումար է հրավիրում
Այս բաժնից
886 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
904 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»