211652_close_icon
views-count1466 դիտում article-date 19:26 14-05-2021

Ինչու՞ կարևոր գերատեսչությունները, որոնց շատ հարցեր ունենք, չեն մասնակցում հրատապ նիստին. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահանջով ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող կարգավիճակը։

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց՝ ինչու՞ է ներկա միայն Արտաքին գործերի փոխնախարարը և որտե՞ղ են մյուս գերատեսչությունների ներկայացուցիչները:

«Կարևոր գերատեսչություններից ովքե՞ր են հրավիրված եղել և ի՞նչ հիմնավորմամբ են բացակայում գերատեսչությունների ներկայացուցիչները»,- հարցրեց Թագուհի Թովմասյանը:

Հարցին ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշեց՝ տեղյակ չէ, թե ինչ հիմնավորումներով են բացակայությունները:

«Մենք հրավեր ենք ուղարկել ՊՆ-ին, ԱԱԾ-ին, հրավիրել ենք բոլոր այն գերատեսչություններին, որոնք պատասխանատու են այս իրավիճակում, թե ինչի համար նրանք ներկա չեն ես չունեմ տեղեկություններ»,- ասաց Թագուհի Թովմասյանը:

Թագուհի Թովմասյանը նաև խնդրեց, որ տվյալ հարցին պատասխանի ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս նշեց՝ կարծում է, որ նիստի ընթացքում գործընկերները կմիանան:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր