211652_close_icon
views-count3434 դիտում article-date 17:22 14-05-2021

Սյունիքում ադրբեջանցիների ներկայությունը վտանգի տակ է դնում խմելու ջրի հասանելիությունը սահմանային բնակիչներին. ՄԻՊ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Tert.am-ը գրում է. Ադրբեջանական զինվորականների` ՀՀ ինքնիշխան տարածքում հանցավոր ներկայությունը խախտում է սահմանային բնակիչների իրավունքները: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ադրբեջանցիները զենքի ցուցադրումով սպառնացել էին հովիվին, նրանց ներկայությունը վտանգի տակ է դնում սահմանային բնակիչների խմելու և ոռոգման ջրի հասանելիությունը, գիտենք, թե որքան բնակավայրեր են սնուցվում այդ ջրային պաշարներով: Խոսքը վերաբերում է ոչ միայն ոռոգման ջրին, կամ խոշոր և մանր եղջերավոր կենդանիների խմելու համար օգտագործվող ջրին, այլ՝ մարդկանց խմելու ջրին: Վտանգներ են առկա նաև Տեղ, Խոզնավար, Խնածախ, Վաղատուր գյուղերի համար, ինչպես նաև Սիսիան և Գորիս համայնքի գյուղերի համար»,-ընդգծեց նա:

Թաթոյանը նշեց, որ միջազգային կառույցներից ակնկալում է վճռական քայլեր՝ թույլ չտալու ադրբեջանցիների կողմից իրականացվող խախտումները: «Խնդրի հիմքում, որպես չափանիշ, պետք է դնել սահմանային բնակչին, և ամբողջը կառուցվի նրա իրավունքների շուրջ, քանի որ բնակիչները զրկվում են արոտավայրերի հնարավորությունից, իսկ շատ ընտանիքների միակ ֆինանսական աղբյուրը անասնապահությամբ զբաղվելն է: Նաև խնդիրներ են առաջանում ջրից և հողատարածքներից օգտվելու հետ կապված»,- ասաց Թաթոյանը:

ՄԻՊ-ն ընդգծեց՝ ադրբեջանական իշխանությունները միջազգային կառույցներին ներկայացնում են կեղծ տեղեկություններ, Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ սահմանագծման, սահմանների ճշգրտման աշխատանքներ են կատարում:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր