211652_close_icon
views-count2944 դիտում article-date 16:30 14-05-2021

Twitter-ը ջնջել է Փայլանի հասցեին սպառնալիքներ հնչեցրած թուրք պատգամավորի գրառումը. Ermenihaber

Twitter-ը բազմաթիվ դիմում-բողոքներից հետո ջնջել է Թուրքիայի խորհրդարանի անկախ պատգամավոր Ումիթ Օզդաղի՝ հայ պատգամավոր Կարո Փայլանին ուղղված սպառնալից գրառումը, փոխանցում է Ermenihaber-ը։

Թուրքիայում տեղեկատվական իրավունքի մասնագետ Յաման Աքդենիզը հայտնել է, որ Twitter-ն Օզդաղի գրառումը հեռացրել է, քանի որ այն հակասում է իր կանոններին:

Օզդաղը թիրախավորել էր ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) պատգամավոր Փայլանին՝ սպառնալիքներ հնչեցնելով նրա հասցեին: Պատճառը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ Փայլանի թվիթերյան գրառումն էր:

Փայլանը հայց էր ներկայացրել դատախազություն ազգայական գործիչ Օզդաղի դեմ՝ վերջինիս մեղադրելով «հանցագործություն հրահրելու», «ժողովրդի մեջ թշնամանք սերմանելու», «վիրավորելու և սպառնալու» մեջ: Ումիթ Օզդաղի դեմ մեղադրանք էր ներկայացրել նաև Թուրքիայի Մարդու իրավունքների միությունը (İHD)։

Նմանատիպ նյութեր