211652_close_icon
views-count19832 դիտում article-date 10:07 13-05-2021

Քեզ բացակա չենք դնի. Արտաշատ քաղաքում բացվեց 44-օրյա պատերազմում նահատակված հերոս, 19-ամյա Էդգար Մարգարյանի անվամբ խաչքար-հուշակոթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հանուն հայրնիքի նահատակվեց Արտաշատ քաղաքի բնակիչ Էդգար Մարգարյանը։

Օրեր առաջ Արտաշատի Օրբելի 91 շենքի բակում տեղի ունեցավ խաչքար-հուշակոթողի բացում՝ ի հիշատակ Արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, նույն բակի բնակիչ, 19-ամյա Է. Մարգարյանի։

Միջոցառմանը ներկա էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, Արտաշատի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, զինվորականներ, հերոսի հարազատները մանկության ընկերներն ու զինակիցները։

Միջոցառման ժամանակ ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչն ընթերցեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագիրը, ըստ որի  հետմահու պարգևատրվում է «Մարտական ծառայության» մեդալով, որն էլ Արտաշատի համայնքապետ Կ. Բենիամինյանը հանձնեց հերոսի հորը


Լուսանկարները՝ Էլֆինա Թովմասյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր