211652_close_icon
views-count3005 դիտում article-date 17:10 12-05-2021

Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան

Armeniasputnik.am-ը գրում է. Ռուսաստանի ներկայացուցիչն այս պահին գտնվում է Սյունիքում և բանակցություններ են ընթանում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին։

Լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
«Այս պահին Սյունիքում է գտնվում նաև ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարը։ Ինչպես առավոտյան, այնպես էլ հիմա գնում է լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման գործընթաց։ Համոզված եմ, որ բանակցություններն ունենալու են իրենց հանգուցալուծումը»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` այս հարցում Ռուսաստանը մտածելու տեղ ունի, քանի որ հրադադարի կնքման հարցում ՌԴ–ն ծանրակշիռ դեր ունի։

Քոչարյանը նշեց` Սյունիքում ստեղծված խնդրի լուծմամբ հիմա զբաղված են ՌԴ ներկայացուցիչները` ամենաբարձր մակարդակով։
Մանրամասներն՝  այստեղ


 

Նմանատիպ նյութեր