211652_close_icon
views-count7603 դիտում article-date 13:48 12-05-2021

ՀՀ ՊՆ-ն հերքում է Իշխանասարում մարտերի մասին լուրերը. Ադրբեջանը փորձել է սահմանային աշխատանքներ իրականացնել

Ադրբեջանական զինուժը մայիսի 12-ի վաղ առավոտյան, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։

«Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ Կոչ ենք անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց»,-նշել են ՊՆ-ից։

Նմանատիպ նյութեր