211652_close_icon
views-count574 դիտում article-date 12:26 12-05-2021

Զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված կոնֆերանսների շարքը կամփոփվի 2021թ.-ի մայիսի 15-ին՝ Երևանում

«Ուան Ուեյ Գրուպ» ընկերությունն այս տարվա փետրվարից մեկնարկել է «TOURISM RESTART CONFERENCE 2021» խորագրով կոնֆերանսների շարք, որի նպատակն է՝ հայկական զբոսաշրջության ոլորտում մեծամասշտամբ բարեփոխումներ իրականացնելը:

Ոլորտի լավագույն փորձագետները կոնֆերանսների շրջանակներում կիսվում են իրենց փորձով և գիտելիքներով: Մեծաքանակ մասնակիցներով կոնֆերանսներ են անցկացվել Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում:
 
Զբոսաշրջության ոլորտի զարգացմանն ուղղված կոնֆերանսների շարքը կամփոփվի 2021թ.-ի մայիսի 15-ին՝ Երևանում: Ոլորտի 13 փորձագետները կոնֆերանսի ընթացքում հնարավորինս կփորձեն աջակցել զբոսաշրջության ոլորտի բիզնեսներին և շահառուներին խորհուրդներով, որպեսզի տնտեսական առումով ճգնաժամային տարվանից հետո զբոսաշրջության ոլորտի աշխատողները կարողանան վերսկսել իրենց աշխատանքը նոր տեմպով ու եռանդով: Սա բացառիկ հնարավորություն է բիզնեսների միջև կայուն և փոխշահավետ համագործակցություններ ստեղծելու համար:

Նմանատիպ նյութեր