211652_close_icon
views-count892 դիտում article-date 12:52 12-05-2021

2,5 տարում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել․ Արսեն Բաբայան

Գյումրիում, որ մինչ օրս ամենաշատ տնակներ ունեցող քաղաքն է, անցած 2,5 տարիների ընթացքում տնակներում ապրող որևէ ընտանիք բնակարան չի ստացել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։

«Շուրջ 1000 ընտանիք Գյումրիում դեռ ապրում է տնակներում: Գյումրիում 1000 հատ 90քմ տարածքով բնակարան կառուցելը պետության համար կարժենար ընդամենը 65 միլիոն դոլար: Այդ 1000 բնակարան կառուցելը շուրջ 2000 Գյումրեցու համար կապահովեր առնվազն 1 տարվա աշխատանք:

Գյումրին սրանք 3 տարվա ընթացքում հիշել են միայն այն դրվագով, որ իշխանազավթման առաջին քայլերը սկսել են Գյումրիից:

Հիշեցնեմ, որ միայն 2019-2020 թվականներին այս իշխանությունն ինքնապարգևատրվել է շուրջ 220 միլիոն դոլարով:

Պետության հաշվին ձեր հարուստ ապրելը 1000 գյումրեցի ընտանիքի զրկեց արժանապատիվ ապրելու իրավունքից:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչի չեմ ներելու ձեզ»,-գրել է Արսեն Բաբայանը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Գյումրիում, որ մինչ օրս ամենաշատ տնակներ ունեցող քաղաքն է, անցած 2,5 տարիների ընթացքում տնակներում ապրող որևէ ընտանիք...

Posted by Arsen Babayan on Tuesday, May 11, 2021

Նմանատիպ նյութեր