211652_close_icon
views-count1580 դիտում article-date 18:32 11-05-2021

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը պատրաստվում է միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարին

Որպես անավարտ մրցաշար են մարզասերները  հիշում  Լոնդոնում անցյալ տարվա մարտի 16 –ին  ընդհատված բռնքամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը:  Պատճառը կորոնավիրուսն էր:

Լավ մարզավիճակում գտնվող մեր տղաները տխրեցին: Թերևս միայն Կորյուն Սողոմոնյանը  լավ տրամադրությամբ տուն վերադարձավ: 52 կգ քաշային  դինամոյականը  նույն ՝ մարտի 16 –ի  օրը, արդեն հայտնվել էր քառորդ եզրափակիչում  ու արժանացել էր  Տոկիո  մեկնելու  պատվին: Բայց Կորյունը թիմակիցների հետ  հունիսի սկզբին կմեկնի Փարիզ , որտեղ հունիսի 4 –ից կշարունակվեն լոնոդոնյան մրցաշարի մենամարտերը:

Կորյունը կպայքարի  մրցաշարի  հաղթողի պատվին արժանանալու համար, իսկ մյուսները ՝ Հովհաննես Բաչկովը / 63 կգ /, Արման Դարչինյանը / 75 կգ /, Գոռ Ներսիսյանը / 81 կգ /,  Նարեկ Մանասյանը / 91 կգ / , Գուրգեն Հովհաննիսյանը / գերծանրքաշ / և Անի Հովսեփյանը / 69 կգ /  կշարունակեն  մրցել  հատկապես  բաղձալի ուղեգիր ստանալու համար:

Հավաքականը գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանի  ղեկավարությամբ  ուսումնամարզական հավաք է անցկացնում  Ծաղկաձորում: Այնտեղից թիմը կիջնի  մայրաքաղաք և մինչև մայիսի վերջ մարզումները կշարունակի  օլիմպավանում:

Նմանատիպ նյութեր