211652_close_icon
views-count5827 դիտում article-date 11:14 11-05-2021

Եթե հաղթի ձախողած վարչապետը, կարո՞ղ ենք ենթադրել՝ ՀՀ քաղաքացին համակերպվել է կորուստներին. Արսեն Ջուլֆալակյան

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հռետորական հարց ընտրելու իրավունք ունեցող մեր քաղաքացիներին։ 
Եթե հունիսի 20-ի այսպես կոչված ընտրություններում հաղթի ամեն ինչ ձախողած/կործանած ՀՀ վերջին վարչապետը, մեր դաշնակից, գործընկեր և մնացած բոլոր պետությունները կարո՞ղ են ենթադրել, որ Հայաստանում բնակչության առնվազն մեծամասնությունը համակերպվել է բոլոր կորուստների հետ, գոհ է ստեղծված իրավիճակից, ճիշտ է համարում վերջին երեք տարվա վարած քաղաքականությունը, ուստի կրկին մանդատ է տալիս այդ պետականակործան գիծը շարունակելու, և ելնելով դրանից՝ վերոնշյալ պետությունները համապատասխան քայլեր ձեռնարկեն...

Իսկ մենք էլ նորից դժգոհենք, որ միջազգային հարաբերություններում մեզ ճիշտ չեն հասկանում և չեն գնահատում, չեն օգնում... Մտածենք։  Դեռ 40 օր ունենք»։ 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հռետորական հարց ընտրելու իրավունք ունեցող մեր քաղաքացիներին։ Եթե հունիսի 20-ի այսպես կոչված ընտրություններում հաղթի...

Posted by Arsen Julfalakyan on Monday, May 10, 2021

Նմանատիպ նյութեր