Ձեր տղան ի՞նչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում. զոհվածի հայր
Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի կարդացել պատերազմում զոհված Կարեն Բադոյանի անունը:
Զոհվածի հայրը` Սասուն Բադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին, անհետ կորածները դուք եք, որ զինվորական երդում չեք տվել։
Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանի ասպետ սերժանտ Կարեն Սասունի Բադոյանը զոհվել է բայրաքթարի ուղիղ հարվածից, կատարելով առաջադրանքը, փրկելով երեք հարյուր զինակից ընկերների կյանք։
Ձեր տղան ինչ հետք է թողել պարոն վարչապետ, որ ասպետի անունն էլ չեք կարդում։
Դուք դատապարտված եք ի վերուստ։
Հ.գ.
Դիմել եմ ՀՀ նախագահին ,վարչապետին ,ԱԺ նախագահին ,ՊՆ նախարարին , որպեսզի քննություն կատարվի և տրվի համապատասխան գնահատական , բայց աչքիս տեղում մարդ չկա»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Ի գիտություն կառավարության դասալիքներին և գլխավոր դասալիքին , անհետ կորածները դուք եք , որ զինվորական երդում չեք տվել...
Posted by Сасун Бадоян on Sunday, May 9, 2021