«ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021»-ի եզրափակիչ օրը՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայիսի 9-ին ավարտվեց ՖԻՖԱ հիմնադրամի և Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիայի համատեղ «ՖԻՖԱ-ի Հիմնադրամի Ճամբար - Հայաստան 2021» ծրագիրը։ Հայաստանը ՖԻՖԱ-ի Հիմնադրամի կողմից ընտրվել էր որպես ծրագիրն իրականացնող առաջին երկիր։
Ծրագրի եզրափակիչ՝ յոթերորդ օրը, միջոցառումները անցկացվեցին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։ Ֆուտբոլային տարբեր խաղերից հետո կայացավ ծրագրի փակման արարողությունը։
Մանրամասները՝ ՀՖՖ TV-ի պատրաստած տեսանյութում։