211652_close_icon
views-count1554 դիտում article-date 21:33 09-05-2021

Արայիկ Հարությունյանը Կիչանում մասնակցել է Արմեն Բաղդասարյանի հիշատակին կանգնեցված խաչքարի օծմանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին Մարտակերտի շրջանի Կիչան համայնքում մասնակցել է 2020թ. պատերազմի ժամանակ զոհված ազատամարտիկ Արմեն Բաղդասարյանի հիշատակին կանգնեցված խաչքարի օծման արարողությանը։

Արցախի նախագահը զոհվածի հարազատներին է փոխանցել «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանը, որը հետմահու տրվել է «Կորնետ» հակատանկային համալիրի օպերատոր Արմեն Բաղդասարյանին՝ ցուցաբերած արիության ու դիպուկ խոցումների համար։

«Մեր քրտնաջան աշխատանքով պարտավոր ենք շարունակել զոհված տղաների պայքարը՝ հասնելու մեր համազգային նպատակներին»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Նմանատիպ նյութեր