211652_close_icon
views-count4691 դիտում article-date 18:10 02-02-2018

Երկրապահական խաչքարի օծում Էջմիածնում. «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի տարածքում տեղի ունեցավ հերթական խաչքարի բացումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, Զորավար Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ եւ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ 1915 թվականից՝ Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակի տարուց Հայաստանի բոլոր բնակավայրերում, Երեւանի բոլոր վարչական շրջաններում, Արցախի բոլոր տարածքներում եւ Սփյուռքում կանգնեցվում են Ջուղայի խաչքարերի կրկնօրինակները։ Սա ապացույց է, որ ար հայի հավատքը, հայ մշակույթը, հայի արարչաստեղծ ոգին անմահ են։ Այսօր հերթական խաչքարի բացումն էր Էջմիածնում՝ «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի տարածքում։ Խաչքարը նվիրված է լեգենդար 5-րդ բրիգադին, որի կազմավորման 25-րդ տարեդարձը նշվեց նախորդ տարեվերջին։ Խաչքարի օծումը կատարեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն եպիսկոպոս Ադամյանը։ Ելույթ ունեցան եռասերունդ երկրապահներ, մտավորականներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր