211652_close_icon
views-count5828 դիտում article-date 15:40 09-05-2021

Մարտի դաշտում 3 ընկերներով զոհվեցին՝ հավերժ ընկերներ լինելու խոստման տրամաբանական շարունակությամբ. հարազատները՝ նահատակված Սևակ Ալեքսանյանի, Բորիս Եսայանի և Ներսես Ներսիսյանի ընկերության մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Պատերազմը սկսվեց Սևոյի ծննդյան օրը, Ներսոն զոհվեց ծննդյան նախորդ օրը, իսկ Բորյայի ծննդյան օրն էլ նրա հոգեհանգիստն էր. երեք ընկերներն էլ մնացին հավերժ 20 տարեկան:

Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում նահատակված զինծառայող ընկերներ Սևակ Ալեքսանյանի,  Բորիս Եսայանի, Ներսես Ներսիսյանի մասին Tert.am-ը զրուցել է հարազատների հետ:

Բորիս Եսայանի եղբոր կինը՝ Մարիամ Մանուչարյանը պատմում է, որ 20-ամյա Բորիսը Դիլիջան քաղաքից էր: 2019 թվականին ծառայության է անցել ՀՀ ՊՆ Մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում, ստացել է տանկիստ-մեխանիկի մասնագիտություն։ Վեց ամիս անց ծառայությունը շարունակել է Արցախում։

Ընտանիքում երեք եղբայր էին, բայց եղբայրներից մեկը երկու տարի առաջ մահացել է ավտովթարից: «Ասում էր,որ եղբոր փոխարեն կպահի ու կմեծացնի եղբոր երեխաներին։ Բորյաս ընկերների հանդեպ անասելի սիրով էր կապված, շատ մտերիմ ընկերներ ուներ: Կյանքում շատ, շատ աշխատասեր էր, նույնիսկ դպրոցական տարիներին, երբ բոլոր դասընկերները վայելում էին ամառային հանգիստը, իմ աշխատասեր եղբայրը գումար էր վաստակում, ընտանիքին օգնում»,– պատմում է Մարիամ Մանուչարյանը։

Բորիսի ծառայությանը մնացել էր ընդամենը չորս ամիս, երբ սկսվեց պատերազմը։ Մարիամը պատմում է, որ Բորիսը եղել է կռվի ամենաթեժ կետերում՝ Ջաբրայիլ, Խոջալու, Մարտունի,  որտեղ էլ ընկերների հետ զոհվել է:

«Սկզբում մեզ խաբում էր, որ ինքը թեժ վայրերում չէ, չի մասնակցում պատերազմին, որ չանհանգստանանք։ Եղբորն էր միայն ասում, որ շատ լարված է, շատ են կրակոցներն ու պայթյունները։ Համարյա ամեն օր խոսել է ու ասել, որ լավ է ամեն ինչ ու լավ է լինելու։ Վերջին անգամ զանգահարել է  հոկտեմբերի 22-ին ու մամային ասել՝ մամ ջան, արդեն համարյա պրծած ա կռիվը, արխային եղեք, ցավդ տանեմ: Ասել է՝ էսքան ժամանակ հազիվ մի օրն ա, որ տղերքով նստած՝ հանգիստ թեյ ենք խմում։ Ու այդպես էլ վերջին զանգն էր, որ հույս տվեց, ուրախացրեց մեզ ու դարձանք հավերժ սպասող»,- պատմում է հերոսի եղբոր կինն ու ավելացնում, որ Բորիսի բոլոր երազանքները կիսատ մնացին:

Մանրամասներն՝  այստեղ

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր