22123 դիտում
14:24 08-05-2021
Երևանում Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհը թաղամասի բնակիչների համար դարձել է պատուհաս. ամեն օր ավտոմեքենաներ են կոտրվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է, SHAMSHYAN.com-ը ահազանգեր է ստանում Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչներից, ովքեր արդարացիորեն բարձրաձայնում են, որ 2 տարուց ավելի է, Հարավ-Արևմտյան թաղամասից դեպի Հաղթանակ թաղամաս տանող ճանապարհի որոշ հատված իսկական պատուհաս է դարձել վարորդների համար։
Այսօր՝ մայիսի 8-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին. «2 տարի է, էս անտեր ճանապարհը լրիվ դարձել է փոսերի նեղուց։ Արդեն անուն ենք դրել. այն կոչում ենք «Երևանի կարգին քաղաքապետի կարգին փոսեր»։
Ավտոմեքենայի տեխզննման համար վճարումը կատարում ենք։ Վճարում ենք նաև հարկերը, բա էս 2 տարվա մեջ մի օր քաղաքապետի ու Մալաթիայի թաղապետի մտքներով չանցնի՞՝ էս ճանապարհով անցնեն։
Երևի սպասում են՝ Ազգային ժողովի նոր ընտրությունների համար քարոզարշավը սկսվի, էդ վախտ գան ու սկսեն սարեր խոստանալ։ 2 տարի է, Գյուլնազ տատու հեքիաթներով քաղաքապետն ու թաղապետը էս հարցը քնեցնում են։
Ամոթ է, ընդամենը 3-4 ավտոմեքենայի ասֆալտ որ բերեն, խնդիրը կլուծվի ու բոլորիս կողմից կարժանանան օրհնանքի, այլ ոչ թե... Երբ վարորդներն ավտոմեքենաները ջարդում են էս փոսերի պատճառով, նենց լավ ու հին ավանդական խոսքեր են շռայլում պատկան մարմինների հասցեին։ Եթե իրենց ականջները շոյվում են այդ խոսքերից, խնդիր չկա, կարան մի քանի տարի էլ մատը մատին չտան։ Բայց թող հիշեն, որ օրեր անց սկսվելու է քարոզարշավն ու էդ ժամանակ, պատկերացնում ենք, թե ինչ սարեր են խոստանալու, թե՝ ճանապարհը կսարքենք իդեալական, նշանները կտեղադրենք, արտաքին լուսավորությունն էլ էնպես կանենք, որ անգամ Արարատի մարզից լույսը կերևա»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1381 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ