211652_close_icon
views-count1484 դիտում article-date 19:54 07-05-2021

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ պարգևատրվել են մի շարք աշխատակիցներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության
նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ 2021թ. մայիսի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով:

Նույն մեդալով են պարգևատրվել նաև ՌՈ պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վահագն Աղաջանյանը, ինչպես նաև՝ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության պետ, փոխգնդապետ Արտյոմ Ավագյանը, իսկ Ռազմական ոստիականության պետի տեղակալ, գնդապետ Արամ Բաղդասարյանը պարգևատրվել է հուշանվերով:

ՌՈ կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի  հրամանով,   պարգևների են արժանացել նաև Ռազմական ոստիկանության մի շարք այլ աշխատակիցներ:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի բաժին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր