211652_close_icon
views-count5597 դիտում article-date 13:59 07-05-2021

Կապիտուլյանտի ԲՈԼՈՐ ուսապարկերին խորհուրդ կտամ լուռ մնալ. Հայկ Մամիջանյան

Հայկ Մամիջանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Այսօր ԱԺ-ում հերթական ուսապարկի “липучка’”-ով գրպան-բերանն էր բացվել Արցախի հարցում մեր թողած բանակցային ժառանգության մասին։

Զուտ փաստեր եմ արձանագրելու Վիկտոր Ենգիբարյանի մասին. ավելին անելու ժամանակ չունեմ։

1. Իր այսօրվա ելույթում Վիկտորը բառացիորեն ասում է, որ զրոյական կետից բանակցությունները սկսելու իրենց հիմար գաղափարը «անհեռատես էր, անհեռանկարային էր»։ Այսինքն՝ փաստացի հայտարարում է, որ կապիտուլյանտի մեղքով են տապալվել Արցախյան հիմնահարցի բանակցությունները։

2. Մեր հասարակությանն առաջարկում է «դադարել լինել շատ զգայուն Արցախի հարցում»։

3. 2017 թվականին Վիկտոր Ենգիբարյանը տենչում էր հայտնվել ԱԺ ընտրությունների ՀՀԿ-ի ցուցակում, բայց իր իսկ ներկայացրած քարոզչական բյուջեից ակնհայտ էր, որ երիտասարդն ուզում է հա՛մ մանդատ «կպցնել», հա՛մ էլ շտաբային ուռճացված ծախսերի հաշվին մի երկու կոպեկ փող աշխատել։ Բնականաբար, այդ գործարքը տապալվեց։ 

4. Նույն թվականին երիտասարդն ինձ խնդրում էր, որ դասավանդի ՀՀԿ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցում՝ ինքն իրեն անվանելով «Եվրոպայի հարցում ՀՀ ամենալավ մասնագետ»։ Բնականաբար, մերժում ստացավ։

Կապիտուլյանտի ԲՈԼՈՐ ուսապարկերին խորհուրդ կտամ լուռ մնալ ու վայելել իրենց համար այդքան բաղձալի մանդատները տիրելու վերջին շաբաթները»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Այսօր ԱԺ-ում հերթական ուսապարկի “липучка’”-ով գրպան-բերանն էր բացվել Արցախի հարցում մեր թողած բանակցային ժառանգության...

Posted by Hayk Mamijanyan on Friday, May 7, 2021

Նմանատիպ նյութեր