Նոյեմբերյանում հարգանքի տուրք մատուցվեց զոհված ոստիկանների հիշատակին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
30 տարի առաջ մայիսի 6-ին, խորհրդային բանակի ու ադրբեջանական օմոնի դավադիր ծուղակն ընկան Նոյեմբերյանի միլիցիայի 20 աշխատակիցներ ու նրանց 4 ուղեկցողները:
Մայիսի 6-ի վաղ առավոտից Նոյեմբերյանի համայնքապետարանի մոտից սկսվել է նոյեմբերյանցիների երթը դեպի հերոսաբար զոհված ոստիկան-ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Երթին մասնակցեցին զոհված ոստիկանների հարազատներ, արյունոտ դեպքերի մասնակից վետերան ոստիկաններ, դպրոցականներ, հյուրեր:
Հիշատակի միջոցառմանը ելույթ ունեցավ Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ Սրբազանը։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի