211652_close_icon
views-count986 դիտում article-date 16:49 05-05-2021

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո ինքնազգացողության փոփոխություն չի ունեցել:

Այս մասին Փաշինյանն ասել է Առողջապահության նախարարությունում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ունեցած ելույթում:

«Ես շատ ուրախ եմ արձանագրել, որ մեր բարձրաստիճան պետական պաշտոնյաները իրենք են օրինակ ցույց տալիս պատվաստման: Ես ինքս էլ պատվաստվել եմ, և կարող եմ ասել, որ պատվաստումից հետո ինքնազգացողության ոչ մի փոփոխություն չեմ ունեցել: Դրանից հետո Ազգային ժողովում մի քանի ժամ առաջ անցկացրել եմ տեսախցիկների առաջ»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա հավելել է, որ իր պատվաստված գործընկերներից էլ է հետաքրքրվել, և որևէ մեկը աշխատունակության հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:

Նմանատիպ նյութեր