211652_close_icon
views-count2237 դիտում article-date 10:37 04-05-2021

Մոսկվային հավելյալ լար­վածություն հարկավոր չէ ԼՂ-ում․ ռուս փորձագետ․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ ««ՌԴ ԱԳ նախարարի այցը հակամարտ երկրներ կարևոր է, քանի որ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների համար նոր իրավիճակում: Այ­սօր կան նոր իրողություններ, որոնցից ծանրակշիռն իրավիճակն է Դոնբասի շուրջ»,- «168 ժամ»-ի թղթակ­ցի հետ զրույցում ասել է ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի առաջիկա այցին տարածաշրջան Երևան և Բաքու:

Դոնբասի հարցում, նրա բնորոշմամբ, վերջին ամիսնե­րի ընթացքում ՌԴ-ի և Թուրքիայի մոտեցումներն այն­պես են դիրքավորվել, և այնպիսի իրավիճակ է ստեղծ­վել, որը Մոսկվային ստիպում է ավելի զգուշավոր մո­տեցում ունենալ ԼԴ հարցով, քանի որ այստեղ են նաև մյուս դերակատարները Ֆրանսիան ու Միացյալ Նա­հանգները:

«Այս փուլում Մոսկվային հավելյալ լար­վածություն հարկավոր չէ ոչ Դոնբասում, ոչ ԼՂ-ում, իսկ ստեղծված իրավիճակը երկու գոտիներում Թուր­քիային, Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին տարբեր կերպ գործելու հնարավորություն է տալիս, իսկ ԵԱՀԿ ՄԽ արևմտյան համանախագահների մասնակցությունը բանակցություններին Թուրքիայի դերն այս հակամարտության գոտի կնվազեցնի: Ուստի, որ­պես առաջին նպատակ արձանագրենք աշխարհաքաղաքական զսպումը, որը ղարաբաղյան գոտում կիրականացվի Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների դեմ, իսկ նրանց մերժումը կարող է սրել իրավիճակն այլ տեղ: Այսինքն՝ սա բազմատախտակ խաղ է»,- ասել է վերլուծաբանը: Նրա կարծիքով՝ այս այցը հող կնա­խապատրաստի ԵԱՀԿ ՄԽ առաջիկա աշխատանքը սկսելու համար, ինչը հարկավոր է նաև ՌԴ-ին»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ 

Նմանատիպ նյութեր