211652_close_icon
views-count1633 դիտում article-date 10:13 04-05-2021

Ադրբեջանը սահմանային հենակետեր է կառուցում հայկական բնակավայրերին առավելագունս մոտ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է. «Սյունիքի մարզի արեւելյան սահմանների սահմանազատման և սահմանային ռեժիմի կարգավորման հարցն առաջնային նշանակություն ունի ոչ միայն անվտանգության, այլեւ տեղի բնակիչների իրավունքների պաշտպանության առումով: Ադրբեջանական կողմը միտումնավոր սահմանային հենակետեր է կառուցում հայկական բնակավայրերին առավելագունս մոտ գտնվող կետերում՝ տեսանելի վայրերում կամ բարձունքների վրա: Շատ դեպքերում դրանք տեղադրվում են GPS-ով տեղորոշած սահմանային գծերի վրա: 

Լինելով շատ մոտ հայկական գյուղերին՝ ադրբեջանական սահմանային հենակետերն ահռելի մեծ հոգեբանական ազդեցություն են ունենում հայկական բնակավայրերի բնակիչների վրա: Ըստ էության, ադրբեջանական կողմը հենց այդ նպատակով էլ հայկական բնակավայրերի մոտ իրականացնում է հենակետերի կառուցման ինտենսիվ աշխատանքներ, որտեղ առավելագույնս տեսանելի բարձրության վրա տեղադրվում են ադրբեջանական դրոշներ...»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր