211652_close_icon
views-count117723 դիտում article-date 20:20 03-05-2021

Արտակարգ դեպք Երևանում. պոլիկլինիկայի շենքի տանիքում հայտնաբերվել է կնոջ դի. այն տեղափոխելու հանար փրկարարները օգտագործել են ճոպաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 և ոստիկանության  Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ  ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 26 շենքի 13-րդ կամ  14-րդ հարկից քաղաքացին կամ նետվել է կամ անզգուշաբար ընկել և հայտնվել է առաջին հարկում գտնվող չշահագործվող պոլիկլինիկայի տանիքին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

 Ժամանել է նաև ոստիկանության  Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ  Բադալյանի գլխավորությամբ:

 Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով մահացածի դին իջեցրել են տանիքից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն շենքի բնակիչ, 46-ամյա Մարինե Խ.-ն էր:

Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է,  թե դժբախտ պատահար, պարզ կինի մի շարք փորձաքննություններից հետո:

Տեղում հրշեջ-փրկարարները, ինչպես նաև  ԱԻՆ ՓԾ ՀԱԲ հրահանգիչը մահացածի հարազատներին ցուցաբերել են հոգեբանական աջակցություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 19+
19+

Նմանատիպ նյութեր