211652_close_icon
views-count69113 դիտում article-date 12:24 29-01-2020

Արտակարգ դեպք Երևանում. Հրազդան գետում հայտնաբերվել է տղամարդու դի. այն դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են ճոպաններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։25-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 և ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն վարչական շրջանով անցնող Հրազդան գետում տղամարդու դի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Ենոքյանի գլխավորությամբ։ Այս պահին ժամանած ԱԻՆ ՓԾ հրշեջ փրկարարական ջոկատի փրկարարները ճոպանների միջոցով փորձում են դին դուրս բերել գետից։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 25 հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը։ Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 57+
57+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր