2354 դիտում
15:28 03-05-2021
Պատերազմից մոտ կես տարի է անցել, սակայն Գեղարքունիքում, Սյունիքում չունենք մեծապես կահավորված առաջնագիծ, խրամատներ, և մեր անվտանգությունը գտնվում է մտահոգիչ վիճակում. Թագուհի Թովմասյան. Tert.am
Ազգային ժողովի հատուկ նիստի ժամանակ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե պատերազմից մոտ կես տարի է անցել, սակայն, Գեղարքունիքում, Սյունիքում չունենք մեծապես կահավորված առաջնագիծ, խրամատներ, և մեր անվտանգությունը գտնվում է, մեղմ ասած, մտահոգիչ վիճակում. «Որպես Գեղարքունիքի մարզի բնակիչ և ներկայացուցիչ, ուզում եմ հասկանալ ի՞նչ խոչընդոտներ ունենք, ի՞նչ է սպասվում մեզ, մինչև սահմանային վերջնական ճշգրտումներն ինչո՞ւ չունենք կահավորված առաջնագիծ»:
Ինչպես հայտնում է Tert.am-ը, Փաշինյանը պատասխանեց. «Երբ մեր հանրային դիսկուրսը լսում եմ, Ադրբեջանի հետախուզությունը շատ փող ծախսելու անհրաժեշտություն չունի: Մեկը կար, չէ՞, որ պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, հիմա կհարձակվեմ: Խնդրում եմ, հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով, քարտեզներով հրապարակեք, ասեք, օրինակ՝ կոորդինատ այսինչից այսինչը չունենք խրամատներ, այստեղ ուժեղ ենք, այստեղով չարժի հարձակվել, բայց այս կողքը փոքր միջանցք կա, կարելի է այստեղից մտնենք: ժողովո՛ւրդ, մենք հասկանո՞ւմ ենք՝ ինչ ենք անում ընդհանրապես»:
Թովմասյանը, արձագանքելով Փաշինյանի պատասխանին, ասաց, որ տարակուսած է պատասխանից, քանի որ որևէ ռազմական գաղտնիք չի բարձրաձայնել.
«Առաջնագիծը գտնվում է ուղիղ Ադրբեջանի տեսադաշտում, և իրենք շատ լավ տեսնում են, և այստեղ որևէ կոորդինատի հարց չկա, և ես որևէ ռազմական գաղտնիք չբացահայտեցի, այլ ընդամենը հարցրի՝ ինչի՞ է մեր պաշտպանական համակարգը գտնվում այդ վիճակում, և ես ունեմ մտահոգություններ»:
Փաշինյանը պատասխանեց. «Ես Ձեզ հավաստիացնում եմ, որ ոչ միայն ադրբեջանցիները, այլ նաև Դուք չեք կարող տեսնել այն ամենը, ինչ որ արվում է, որովհետև մեծամասնությունն արվում է գաղտնի: Այն առաջնագիծը, որը տեսանելի է, մատչելի և կանխատեսելի է, ուրեմն դա վատ առաջնագիծ է, և փառք Աստծո, ո՛չ Դուք, ո՛չ ադրբեջանցիները չեն կարող դա տեսնել, և ես ուրախ եմ դրա համար»:

Նմանատիպ նյութեր
19904 դիտում
11:25 07-06-2021
«Գեղարքունիքում ադրբեջանցիները տրակտորներով խրամատներ են փորում». Նարինե Կիրակոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
940 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
673 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1180 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան