211652_close_icon
views-count997 դիտում article-date 14:14 03-05-2021

Փաշինյան. ՀՀ ԱՆ-ի կողմից հաստատված բոլոր պատվաստանյութերն անվտանգ են քաղաքացիների համար եւ կարող են օգտագործվել. News.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի առողջապահության նախարարության կողմից ներմուծման համար հաստատված բոլոր պատվաստանյութերն անվտանգ են քաղաքացիների համար եւ կարող են օգտագործվել:

Ինչպես հայտնում է News.am-ը, այս մասին մայիսի 3-ին Հայաստանի Ազգային ժողովի հատուկ նիստին ՀՀ վարչապետի ընտրության քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Ընդ որում, նա չմանրամասնեց՝ չցանկանալով գովազդել մի պատվաստանյութը եւ մնացածի հակագովազդ անել: «Ես չեմ ասի, թե որով եմ պատվաստվել, բայց կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետներից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, իսկ երկրորդը շուտով կպատվաստվի Sputnik V-ով: Եթե մենք երրորդ փոխվարչապետ ունենայինք, նա կպատվաստվեր չինական պատվաստանյութով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը հավաստիացրեց, որ եթե Հայաստանի առողջապահության նախարարությունը որեւէ պատվաստանյութի ներմուծում է թույլ տվել, նշանակում է, որ ուսումնասիրել է դրա կազմը, ազդեցությունն ու անվտանգությունը բնակչության համար:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր