211652_close_icon
views-count3368 դիտում article-date 13:36 02-05-2021

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝ մայիսի 2-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 03-04-ին առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Մայիսի 05-06-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ՝ տեղ-տեղ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Մայիսի 03-04-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ, մայիսի 05-06-ին՝ 20-25մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 2-4-ը  աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, 05-06-ին կնվազի նույնքան:


Երևան քաղաքում՝ մայիսի 2-3-ը առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 05-06-ին՝ ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ:

Մայիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր