211652_close_icon
views-count1211 դիտում article-date 11:24 02-05-2021

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. Լարսը բաց է, ռուսական կողմում կա մոտ 100 կուտակված բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Դժվարանցանելի են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կա մոտ 100 կուտակված բեռնատար։

Նմանատիպ նյութեր