ԱԱ-2023. Հայտնի են կանանց Հայաստանի հավաքականի մրցակիցները
Ապրիլի 30-ին կայացել է ՖԻՖԱ Աշխարհի 2023 թ․ առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Կանանց Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվել է F խմբում, որտեղ կմրցի Նորվեգիայի, Բելգիայի, Լեհաստանի, Ալբանիայի և Կոսովոյի հավաքականների հետ։
Որակավորման փուլի հանդիպումները կկայանան 2021 թվականի սեպտեմբերից 2022 թվականի սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում։