211652_close_icon

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Շվեդիայի թագավորին ծննդյան 75-ամյակի առթիվ

views-count1344 դիտում article-date 13:01 30-04-2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական նամակ է հղել Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ 16-րդին՝ նրա ծննդյան 75-ամյակի առթիվ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ կարևորելով Հայաստանի և Շվեդիայի միջև բարեկամական հարաբերությունները՝ նախագահ Սարգսյանը հատուկ ընդգծել է այդ հարաբերությունների զարգացման գործում Կարլ Գուստավ 16-րդի ունեցած մեծ ներդրումը: «Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով ավելի կխորացնենք և կամրապնդենք փոխգործակցությունը երկու երկրների միջև՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր