Հովհաննես Հովսեփյանը՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նոր նախագահ
ԿԳՄՍ նախարարությունում այսօր ՝ ապրիլի 29 –ին տեղի ունեցավ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ընտրական կոնֆերանսը, որը ղեկավարեց ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը:
Նախագահի թեկնածու առաջադրվեցին աշխարհի չեմպիոն և փոխչեմպիոն , Եվրոպայի եռակի չեմպիոն ,ԽՍՀՄ վեցակի ոսկե դափնեկիր Իսրայել Հակոբկոխյանը և սպորտի վարպետ , գործարար Հովհաննես Հովսեփյանը: Նրանք հանդես եկան իրենց ծրագրերով:
Տեղի ունեցավ քվեարկություն: Ձայների բացահայտ առավելությամբ ՀԲՖ նախագահ ընտրվեց Հովհաննես Հովսեփյանը:
Նոր նախագահը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց՝ ամեն ինչ կանի, որ վերականգնվեն հայկական բռնցքամարտի հին ու բարի ավանդույթները, որոնք եղել են Իսրայել Հակոբկոխյանի և մյուս անվանիների օրոք:
Համաժողովի աշխատանքներին մասնակցեցին բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի / ԱԻԲԱ / իրավախորհրդատուներ Յուրի Զայցևը և Էլդար Պենսը: