211652_close_icon
views-count1634 դիտում article-date 22:26 28-04-2021

Երբ հանդիպում են թարգմանիչն ու ընթերցողը. Գրքասեր հասարակության սիրված օջախներից մեկում տեղի ունեցավ արձակագիր-թարգմանիչ Նվարդ Վարդանյանի հետ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հայաստանում Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրի շրջանակում ապրիլի 28-ին  Հայաստանի ազգային գրադարանում բացվեց «Ֆրանսիական մանկական գրականությունը Հայաստանի ազգային գրադարանում» խորագրով գրականության ցուցադրությունն,ինչպես նաև կայացավ հետաքրքիր հանդիպում սիրված մտավորական,թարգմանչուհի,արձակագիր Նվարդ Վարդանյանի հետ։

Այստեղ էին հավաքվել տարբեր մասնագիտություն ունեցող հասարակություն,գրադարանային ոլորտի ներկայացուցիչներ,ընթերցողներ՝ մասնակցելու այս յուրօրինակ հանդիպմանն,որն անցկացվեց հարց ու պատասխանի գեղեցիկ ու ջերմ մթնոլորտում:Մի քանի խոսքով սիրված մտավորականի ու բանախոսի մասին:

Նվարդ Վարդանյանը ծնվել է 1940 թվականին, Մարսելում։ 1948 թվականին Վարդանյանների ընտանիքը տեղափոխվել է Երևան։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական ֆակուլտետի  ֆրանսերենի բաժինը։Ավելի քան 50 թարգմանական գրքերի և հարյուրավոր հոդվածների հեղինակ Նվարդ Վարդանյանը հետաքրքիր զրույց-քննարկմանը ներկայացրեց գեղարվեստական թարգմանակ արվեստի առանձնահատկությունները։1966 թվականից Վարդանյանը ԵՊՀ ռոմանական լեզուների բանասիրության ամբիոնում դասավանդում է ֆրանսերեն, ինչպես նաև «Գեղարվեստական թարգմանություն» և «Ոճաբանություն» առարկաները։Թարգմանել է Ժ. Ժան ՌասինիԱլֆոնս ԴոդեիՖրանսուազ ՍագանիՍտենդալի, Ի. Մինասի, Պոլ ԷլուարիԺորժ Սանդի և ֆրանսիացի այլ հեղինակների ստեղծագործություններ։Նվարդ Վարդանյանի թարգմանությունները տպագրվել են գրական հանդեսներում («Գարուն»«Արտասահմանյան գրականություն»«Նոր-դար», «Աստղիկ»)։

Գեղարվեստական թարգմանության տեսության հարցերին առնչվող հոդվածների հեղինակ է։Թարգմանված բազմաթիվ գրքերի հեղինակ է: 2007 թվականին Արժանացել է Մայր Աթոռ սբ. Էջմիածնի և Հայաստանի Գրողների Միության «Կանթեղ» թարգմանական մրցանակին:Միջոցառման ժամանակ բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ սիրված գրքօջախի հանրային կապերի ու միջոցառումների բաժնի պատասխանատու Արմինե Վարդանյանը: Նա մի քանի խոսքով ներկայացրեց սիրված մտավորականին ու ցուցադրությունը՝ նշելով, որ ներկայացված են 1800 թվականից մինչև մեր օրերի թարգմանական գրականությունն, ինչպես նաև անդրադարձ կատարեց օրվա խորագրին:

Իր խոսքն ամփոփեց Անտուան դը Սենտ-Էքզյուպերի Փոքրիկ Իշխանը ստեղծագործության թարգմանությունների ու հրատարակությունների մասին,նշելով,որ այն մինչ օրդ թարգմանվել ու հրատարակվել է բազմաթիվ անգամներ տարբեր լեզուներով ու հրատարակիչների կողմից:Օրվա բանախոսը՝Նվարդ Վարդանյանն իր ելույթում անդրադարձ կատարեց իր թարգմանած ստեղծագործություններին: Նա նաև ընդգծեց այն պնդումն,որ գեղարվեստական ժանրի թարգմանիչը պետք է համահունչ ու ներդաշնակ լինի թարգմանվող գրականության հեղինակի հետ՝հոգեբանորեն մոտենալով իր առջև դրված պարտականություններին:

-Գեղարվետսական թարգմանությունը խոսքի արվեստ է, գեղարվեստական ստեղծագործություն. Այս գործողության ժամանակ մի լեզվի նյութը փոխարինվում է այլ լեզվի նյութով և թարգմանիչն, օգտագործելով լեզվի հնարավոր գեղարվետստական միջոցները, վերստեղծում է այն մի այլ լեզվում, այդ է պատճառը, որ միևնույն ստեղծագործությունը՝ տարբեր թարգմանիչների կողմից կատարված, ստանում է տարբեր արժեք և դրսևորում, որոնցից, իհարկե, ընդունում ենք բնագրին ավելի հարազատ մնացած և թարգմանած լեզվի պահանջները լիովին բավարարող թարգմանությունը,- նշեց իր խոսքում թարգմանիչը։

Իր խոսքն նա ավարտեց իր վերջին գրքի մասին ներկայացմամբ,որը կոչվում է Բաց հանգույց: Սա թարգմանվել է ֆրանսերեն լեզվով ու ներկայացվում է Ֆրանսիայում:Իր ելույթն նա ավարտեց կազմակերպիչներին երախտիքի ու համագործակցության խոսքերով՝հույս հայտնելով, որ մոտ ապագայում ներկայանալու իր նորանոր թարգմանություններով ու ստեղծագործություններով:

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Սիրարփի Կարապետյանի
 
 
 
 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր