211652_close_icon
views-count2373 դիտում article-date 21:58 21-03-2022

Երբ հանդիպում են սիրված գրողն ու ընթերցողը. ցերեկույթ-հանդիպում Հայաստանի ազգային գրադարանում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Յուրաքանչյուր տարի մարտի 21-ին  աշխարհում նշում են պոեզիայի օրը: Այդ օրն ընդունված է կազմակերպել տարաբնույթ գրական հանդիպումներ,ցերեկույթներ գրողների ու ընթերցողների հետ: Սրա շրջանակում հայտարարվում են գրական ստեղծագործությունների ասմունքի,գրական և այլ մրցույթներ:

Նշենք,որ  այս տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։ Իսկ ինչ վերաբերում է Հայաստանին,ապա կարող ենք նշել այն հանգամանքն,որ   օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։

Սիրված տոնը նշում են տարբեր կրթօջախներում՝դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում և այլուր կազմակերպվում են հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ։Տոնի առթիվ Գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը ասել է]․ Ամեն անգամ այս դահլիճում մենք նորից բարձրացնում ենք պոեզիան ի տես բոլորին։ Պոեզիան, միևնույն է, հաղթանակելու է։ Եվ ահա մի շատ հետաքրքիր ու յուրահատուկ նախաձեռնությամբ հանդես եկավ Հայաստանի սիրված մշակութային ու կրթօջախներից ազգային գրադարանը՝պոեզիայի համաշխարհային օրվան ընդառաջ թամանյանականի մեծ ցուցասրահում ստեղծել էր «Պոեզիայի պատ»։

Խոսելով  Նախագծի մասին,ապա կարող ենք նշել,որ այն  նպատակ ուներ պարզել, թե ժամանակակից ո՞ր պոետներին են ճանաչում, կարդում և սիրում մեր երիտասարդները: Եվ ահա այս գեղեցիկ միջոցառման հետ կապված ընթերցողները թղթերի վրա նշում էին իրենց սիրելի պոետի անունը և փակցնում պատին։ Մեկ շաբաթվա ընթացքում հավաքվեց 50-ից ավել նշումներով թղթեր։

Սիրելի պոետների շարքում էին՝ Հակոբ Մովսես, Հենրիկ Էդոյան, Հասմիկ Սիմոնյան, Սոնա Վան, Հուսիկ Արա և այլ։ Ամփոփելով «Պոեզիայի պատ»-ի արդյունքները պոեզիայի համաշխարհային օրը՝ մի շատ գեղեցիկ միջոցառման մասին,որը տեղի ունեցավ հայ ընթերցասեր ու մշակութասեր կրթօջախներից մեկում՝Հայաստանի ազգային գրադարանում մարտի 21-ին պոեզիայի օրվա շրջանակում:Ընթերցողների ու գրադարանավարների սիրված ու սպասված հյուրն էր բանաստեղծ Հուսիկ Արան։Մի քանի խոսք սիրված բանաստեղի մասին: Հուսիկ Արան (իրական անուն-ազգանուն՝ Ֆելիքս Եղիազարյան,), ծնվել է 1967 թվականի հունիսի 24,-ին  Արարատի մարզի Մրգավետ գյուղում։ Ավարտել է Երևանի թիվ 10 միջնակարգ դպրոցը։ 1991-1996 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի Ժուռնալիստիկայի բաժնում։

Առաջին բանաստեղծությունը տպագրել է 1985 թվականին «Ավանգարդ» թերթում։ 2001 թվականից Հայաստանի գրողների միության անդամ է:Հեղինակ է մի շարք գրական արձակ ու չափածո ստեղծագործությունների,որոնց համար նա արժանացել է պետական ու գերատեսչական պարգևների:Նա հայտնի դարձավ իր Եվ սերը ասաց ստեղծագործությամբ: Այստեղ էին հավաքվել տարբեր սերունդների ներկայացուցիչներ,գրադարանավարներ ընթերցողներ և այլք՝մասնակցելու և լսելու սիրված մտավորականի կյանքի ու գործունեության մասին:Այս գեղեցիկ միջոցառումը վարեց,ինչպես նաև հարց ու պատասխանի միջոցով անցկացրեց Գրանիշ գրական համայնքի համահիմնադիր և կայքի գլխավոր խմբագիր Հասմիկ Հակոբյանը։Բացելով միջոցառումը և ողջունելով ներկաներին նա ներկաներին ծանոթացրեց օրվա խորագիրն ու նպատակն,իսկ այնուհետև մի քանի խոսքով պատմեց Հուսիկ Արայի կենսագրության ու գրական  գործունեության մասին:

Միջոցառումն ընթացավ պոեզիայի վերաբերյալ ակտիվ քննարկման ու զրույցի միջոցով,որի ընթացքում մասնակիցների հուզող հարցերին պատասխանեց Հուսիկ Արան: :Նշենք այն փաստն,որ միջոցառման ընթացքում նա նշեց,որ հրատարակության է հանձնել իր հերթական գիրքը Կորած սերունդ վերնագրով:Այս գեղեցիկ միջոցառումն ամփոփեց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն, գրադարանավար, գրականագիտության դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու,  Եվրասիական գրադարանային ասամբլեայի (БАЕ փոխնախագահ Աննա Չուլյանն,ով շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին ու հյուրերին իր առաջարկեց,որպեսզի այս գեղեցիկ ծրագրում ներառվեն բոլոր այն երիտասարդներն, ովքեր ուսանում են բանասիրական ու օտար լեզուների ուսուցման ֆակուլտետներում, որոնք  կզբաղվեն ժամանակակից գրողների ինչպես արձակ,այնպես էլ չափածո ստեղծագործությունների թարգմանությամբ։

Նյութը՝ Գարիկ Ավետիսյանի
Լուսանկարները՝ Հայաստանի ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջի  



 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր