211652_close_icon
views-count1320 դիտում article-date 21:22 28-04-2021

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի ԱԳՆ աշխատակազմի հետ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ապրիլի 28-ին հանդիպել է արտաքին գործերի նախարարության աշխատակազմի հետ:

ԱՀ նախագահը ներկայացրել է հետպատերազմյան մարտահրավերները, զարգացումներն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները: Նախագահ Հարությունյանը ևս մեկ անգամ ընդգծել է մարտահրավերները բանակցություններով դիմակայելու կարևորությունը և այդ հարցում դիվանագիտական ներուժի օգտագործման անհրաժեշտությունը:

Նմանատիպ նյութեր