211652_close_icon
views-count3954 դիտում article-date 13:06 01-07-2021

Արսեն Թորոսյանն ազատվել է պաշտոնից. վարչապետի աշխատակազմի ղեկավար է նշանակվել Արայիկ Հարությունյանը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արսեն Թորոսյանն ազատվել վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

Մեկ այլ որոշմամբ՝ Արայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից և նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար։

Արայիկ Հարությունյանը 2018-ի մայիսի 11-ից մինչև 2020-ի նոյեմբերի 23-ը զբաղեցրել է կրթության և գիտության, ապա կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնը։ 2020-ի նոյեմբերի 25-ին նա նշանակվել էր վարչապետի գլխավոր խորհրդական։

Նմանատիպ նյութեր