211652_close_icon
views-count1925 դիտում article-date 19:24 28-04-2021

Նրանց պատասխանը ճիշտ ժամանակին կտրվի. ՀԱԿ անդամները՝ Տեր–Պետրոսյանի հայտարարության՝ իմքայլականների արձագանքի մասին

ՀԱԿ–ում չեն ցանկանում մեկնաբանել իմքայլականների այն տեսակետները, որոնք հետևեցին նախօրեին Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը։ ՀԱԿ փոխնախագահներ Արամ Մանուկյանը, և Լևոն Զուրաբյանը NEWS.am–ի հետ զրույցում չցանկացան անդրադառնալ իմքայլականներին ընդհանրապես։

«Նրանց ամբողջ պատասխանը ճիշտ ժամանակին կտրվի։ Չեմ կարծում, որ այս պահին պետք է արձագանքեմ դրանց»,–ասաց Զուրաբյանը։

Հիշեցնենք, որ այսօր NEWS.am–ի հետ զրույցում իմքայլական Արուսյակ Ջուլհակյանը, անդրադառնալով առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, ասել էր. «Ես նաեւ տեսել եմ, որ նա հղում է անում մեկ այլ անձի, որն իր իրավական խորհրդատուն չի եւ առհասարակ իրավաբան չէ: Ես ցավում եմ, որ առաջին նախագահն, իմ կարծիքով, ընտրություններին չմասնակցելու առիթ փնտրելով ստիպված է լինում հղում անել նմանատիպ գործիչների: Ինչեւէ, դա իր որոշելիքն է»:

Հավելենք, որ մայիսի 7–ին նախատեսված է ՀԱԿ համագումարը։ Մեր տեղեկություններով, այդ օրը Լևոն Տեր–Պետրոսյանը հանդես է գալու ծավալուն ելույթով, որտեղ անդրադառնալու է և ստեղծված իրավիճակին, և նախընտրական գործընթացներին։ Ի դեպ, մամուլում տեղեկություններ կան, ՀԱԿ առաջնորդն այդ օրը  հայտարարելու է, որ իր ղեկավարած քաղաքական ուժը չի մասնակցելու ընտրություններին և հստակեցնելու է, թե ինչու են նման դիրքորոշման հանգել։

Նմանատիպ նյութեր