211652_close_icon
views-count92185 դիտում article-date 19:12 28-04-2021

«Րաֆֆի դենտ» ատամնաբուժական կլինիկայի տնօրեն, դիմածնոտային վիրաբույժ իմպլանտոլոգը ապացուցեց, որ հավատարիմ է Հիպոկրատին տված երդմանը

Վանաձոր քաղաքի բնակիչ  Բուրաստան Առաքելյանը SHAMSHYAN.com-ի միջոցով իր երախտիքի խոսքն է  հայտնում «Րաֆֆի դենտ»   ատամնաբուժական կլինիկայի տնօրեն, դիմածնոտային վիրաբույժ, իմպլանտոլոգ Աշոտ Մարգարյանին:

 SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Բ. Առաքելյանն ասում էր. «Ճիշտ է ասված, որ Հայաստանում դեռ մարդկային վերաբերմունքը չի կորել: Դա ես զգացի  Ա. Մարգարյանի շնորհիվ: Բժիշկ, ով հավատարիմ է Հիպոկրատին տված երդմանը, բժիշկ, ում հիրավի կարելի է կոչել մարդ, ում հոգատար վերաբերմունքի և պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ ես այսօր լիովին առողջ եմ ու մոռացության գիրկն եմ մատնում  տանջող ցավերին: Ցավեր, որ կյանքում չեն մոռացվի ու այդ ցավերը կարողացա բուժել բժիշկ Ա. Մարգարյանի օգնությամբ:

Վստահ եմ, որ իմ նման բազմաթիվ հիվանդներ իրենց մաշկի վրա են զգացել պրոֆեսիոնալ բժշկի բուժումը»:
 

Նմանատիպ նյութեր