211652_close_icon
views-count3466 դիտում article-date 12:37 29-02-2016

Կալանավորը պնդում է՝ բժիշկը հավատարիմ չէ Հիպոկրատին տված իր երդմանը

Խոսքը վերաբերում է ՀՀ Արդարադատության նախարարության Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ի բժիշկ Լևոն Մարկոսյանին: Նա դուրս է գրել Աշոտ Առաքելյանին դատապարտյալների հիվանդանոցից՝ այտուցված վերջույթներով և դեմքով, ինչը փաստում է «Արմավիր» ՔԿՀ-ի բժիշկների կողմից տրված տեղեկանքը, որ Ա. Առաքելյանի առողջական վիճակը անկայուն է՝ ճնշման հաճախակի տատանումներով: «Արմավիր» ՔԿՀ-ի կողմից կատարված բուժումները դրական արդյունք չեն տալիս, բժիշկները դիմել են Քրեակատարողական վարչություն, որպեսզի տեղափոխեն կրկնակի հետազոտության, սակայն մինչ օրս ՔԿՎ-ի կողմից ոչ մի արձագանք չկա: Այժմ Աշոտ Առաքելյանի մոտ անզգայացած են վերջույթների մատները, ինչը խանգարում է իրեն կենցաղային հարցերում: Ստացվում է այնպես, որ «Արմավիր» ՔԿՀ-ի բժիշկները նկատում են և գրանցում Ա. Առաքելյանի առողջական անկայուն վիճակը, իսկ Դատապարտյալների հիվանդանոցի բժիշկ Լ. Մարկոսյանը չի գրանցում և թաքցնում է նաև իրենց իսկ կողմից հրավիրված ռևմատոլոգի եզրակացությունը, որ Ա. Առաքելյանին անհրաժեշտ է ներարկում հոդերի մեջ, որը հնարավոր չէ Դատապարտյալների հիվանդանոցի պայմաններում, քանի որ իրենք չունեն համապատասխան մասնագետ: Այն կարող է կատարվել միայն մասնագիտացված հիվանդանոցում: Չստանալով համապատասխան բուժում և դուրս գրվելով Դատապարտյալների հիվանդանոցից՝ նա ենթարկվում է հետապնդման և խոշտանգման՝ Լ. Մարկոսյանի կողմից, ինչը քրեորեն պատժելի է: Այդ ամենի վրա աչք է փակում քրեակատարողական վարչության բուժ. ծառայության պետ Արա Հովհաննիսյանը: Բժիշկները երդում են տալիս Հիպոկրատի, բայց Մարկոսյանի նման բժիշկները երևի երդում են տվել «ֆայլաբազարում»: Քրեակատարողական վարչության ողջ բուժ. ծառայությունը արշավ են սկսել Ա. Առաքելյանի դեմ, քանի որ նա դիմել է վերաքննիչ դատարան՝ բժշկական աշխատանքային խմբի կողմից կայացրած չհիմնավորված որոշման դեմ և չի կարծում, որ բժշկական աշխատանքային հանձնաժողովի բոլոր 5 անդամներն ունեն տեսողական խնդիրներ, քանի որ վերջույթների այտուցվածությունն ակնհայտ է: Խնդիրն առաջնահերթ բարձրաձայնում ենք Արդարադատության նախարարին՝ քրեակատարողական վարչության բուժ. ծառայության կողմից կատարվող անարդարությունների համար, և որ այժմ Աշոտ Առաքելյանը գտնվում է բուժշրջափակման մեջ: [b]Խաչատուր Առաքելյան [/b]

Նմանատիպ նյութեր