Մանուել Նազարեթյանը պրոֆեսիոնալ պայմանագիր կկնքի «Մարսելի» հետ. Armsport.am
«Մարսելի» «Օլիմպիկի» 20-ամյա դարպասապահ Մանուել Նազարեթյանը պրոֆեսիոնալ պայմանագրի առաջարկ կստանա ակումբից: Այդ մասին հայտնում է լրագրող Արարատ Մամբրեյանն իր տելեգրամյան ալիքում։
Մինչ այդ հայ ֆուտբոլիստը խաղում էր ֆրանսիական ակումբի երկրորդ թիմի կազմում, հայտնում է Armsport.am-ը:
Հիշեցնենք, որ նախքրդ շաբաթ Ֆրանսիական «Նանտը» պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 19-ամյա կիսապաշտպան Գոռ Մանվելյանի հետ։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվական։ Գոռը «Նանտի» սան է և հանդես էր գալիս ակումբի երկրորդ թիմում։