211652_close_icon
views-count38496 դիտում article-date 22:20 26-04-2021

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. անչափահաս տղան Opel-ով բախվել է հողաթմբին և կողաշրջվել. նրան ու հասակակից ուղևորին տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 26-ին, ավտովթար Տավուշի մարզում: Ժամը 16:30-ի սահմաններում Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Գրիգոր Մ.-ն իր վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով Արծվաբերդ-Բերդ ավտոճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի հողաթմբին և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գրիգոր Մ.-ն և ուղևոր, Արծվաբերդ բնակավայրի բնակիչ, 17-ամյա Սերգեյ Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Բերդ քաղաքի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը:

 Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ  Աղասարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ ինքնությունը, իսկ այն հայտնաբերվել է վթարի վայրից այլ տեղ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝   Գևորգ Ղազարյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր