Կյանքից հեռացել է անվանի գիտնական Էմմա Սաղաթելյանը
Այսօր՝ ապրիլի 26-ին, կյանքից հեռացել է երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, անվանի գիտնական Էմմա Սաղաթելյանը։
Հոգեհանգստի արարողությունը կկայանա վաղը՝ ապրիլի 27-ին, ժամը 18.00-ին՝ «Էրեբունի» սգո սրահում (հասցե՝ Խաղաղ Դոնի փողոց 2/14), հուղարկավորությունը տեղի կունենա ապրիլի 28-ին, ժամը 14.00-ին՝ նույն վայրից։
Էմմա Սաղաթելյանը ծնվել է 1929թ. ապրիլի 4-ին։ Գերազանցությամբ ավարտել է Մայակովսկու անվան դպրոցն ու Երևանի պետական համալսարանը՝ դառնալով Հայկական ԽՍՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ասպիրանտ։
1958թ. Էմմա Սաղաթելյանը պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ միներալոգիական թեմայով, իսկ 1974-ին ստացել երկրաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։
Էմմա Սաղաթելյանը հեղինակել է ավելի քան 80 գիտական հոդվածներ, եղել է մեկ մենագրության հեղինակ և երեք գրքերի համահեղինակ։ Նրա գիտական վաստակը մեծ գնահատանքի է արժանացել ոչ միայն Հայաստանում և Խորհրդային Միության, այլև աշխարհի բազում երկրներում։