211652_close_icon

Կյանքից հեռացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական, ճարտարապետության պատմաբան Մուրադ Հասրաթյանը

views-count1645 դիտում article-date 11:52 17-01-2026
Կյանքից հեռացել է նշանավոր ճարտարապետ-գիտնական, ճարտարապետության պատմաբան Մուրադ Հասրաթյանը։ Այս մասին հայտնում են Արցախի մշակույթի նախարարությունից։

Նա նշանակալի ներդրում է ունեցել Արցախի հայկական ճարտարապետական ժառանգության ուսումնասիրման և փաստագրման գործում։ Խորհրդային ժամանակաշրջանի նրա գիտական չափագրություններն ու հետազոտությունները՝ մասնավորապես Ամարասի, Գանձասարի, Դադիվանքի, Խաթրավանքի, Գտչավանքի վանքերի և Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի վերաբերյալ, այսօր հիմնարար աղբյուր են Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համար։

Նրա աշխատությունները կարևոր դեր են ունեցել Արցախի հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացվող կեղծարարություններին գիտական պատասխան տալու գործում։

Ականավոր գիտնականի հիշատակը կմնա հավերժ մեր մշակութային հիշողության մեջ։

Նմանատիպ նյութեր