1169 դիտում
15:17 26-04-2021
Այս իշխանությունը «բոմբ» է դրել Սյունիքի տակ, «ֆիթիլը» վառել են ու մի օր դա պայթելու է․ Քաջարանի քաղաքապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Սյունիքում այսօր թշնամին բացարձակ տիրապետում է ցանկացած շահեկան դիրքին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը, որը կանչվել է Քննչական կոմիտե, հայտնում է Tert.am-ը։
«Կարող եմ ասել, որ այսօրվա դրությամբ այս իշխանությունը մի բոմբ է դրել Սյունյաց աշխարհի տակ, ինչու չէ Հայաստանի Հանրապետության տակ, քանի որ եթե չլինի Սյունիքը, ապա պետք է տապանաքար դնենք Հայաստանի Հանրապետության վրա։ Այդ բոմբը դրել են Սյունիքի տակ և, մեր լեզվոց ասած, այդ «ֆիթիլը» վառել են ու մի օր դա տրաքելու է, և դա տրաքելու թե՛ մեր, թե՛ մեր սերունդների տակ»,–ասաց նա։
Քաջարանի քաղաքապետը նշեց, որ իրենք մտահոգված են, քանի որ եթե Սյունիքը չլինի, հերթով գալու են։ Ըստ նրա՝ Հայաստանում իշխանության պետք է գան այնպիսի մարդիկ, ովքեր կարող են այս հետևանքները վերացնել ու կան այդպիսիք։ «Սյունեցիների պահանջը հետևյալն է, գտնել կարող ուժեր, ովքեր կարող են գտնել լուծումներ՝ այդ հետևանքները վերացնելու հարցում»,–ասաց նա։
Մանվել Փարամազյանը նշեց, որ այս իշխանության հետ կապված հույս չունեն։ «Այս իշխանությունը տանուլ տված իշխանություն է, ո՞նց կարող ենք այս իշխանության հետ ճանապարհ անցել, մենք պետություն ենք կորցնում, մեր մտահոգությունը սա է»,–ասաց նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
424 դիտում
13:10 04-12-2024
ԱԺ-ն ընդունեց 2025 թ․ պետական բյուջեն
961 դիտում
12:23 04-12-2024
Մեր մեջ ասած, Կառլսոնը գոյություն ունի արդեն 70 տարի: Բայց Ալեն Սիմոնյանը դրա մասին չգիտի. «ՉԻ»