211652_close_icon
views-count3323 դիտում article-date 22:42 25-04-2021

Մալխաս Ամոյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր

Հունահռոմեական ոճի ըմբիշ, 72 կգ քաշային Մալխաս Ամոյանը Լեհաստանում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակչում ցավալի պարտություն է կրել Վրաստանի ներկայացուցիչ Շմագի Բոլկվաձեի հետ գոտեմարտում ու դարձել արծաթե մեդալակիր։ Մեր ըմբիշը 1-4 հաշվով պարտություն է կրել, հայտնում է Armsport.am-ը:

Հիշեցնենք, որ Ամոյանը քառորդ եզրափակչում 5-0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով առավելության էր հասել լեհ Ռոման Պաչուրկովսկի նկատմամբ։

Հիշեցնենք՝ այսօր ավելի վաղ Հայաստանի ներկայացուցիչ Սլավիկ Գալստյանը դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։

Նմանատիպ նյութեր