211652_close_icon

Մեղրիի համայնքի ղեկավարը ազատ արձակվեց. Aravot.am

views-count5152 դիտում article-date 23:08 24-04-2021
Երեւան քաղաքի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, այսօր՝ ապրիլի 23-ին, Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչեց ոչ իրավաչափ, հայտնում է Aravot.am-ը:

Մխիթար Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Նշենք,  որ ապրիլի 21-ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առիթով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 19 անձ։

Նմանատիպ նյութեր