211652_close_icon
views-count9088 դիտում article-date 22:34 23-04-2021

Մեղրիի համայնքապետի ձերբակալումը ճանաչվեց ոչ իրավաչափ. նա ազատ արձակվեց

Armeniasputnik.am-ը գրում է. Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի ձերբակալումը ճանաչվեց որ իրավաչափ։

Նշենք, որ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 5-րդ կետերի (խուլիգանություն) հատկանիշներով։

Հիշեցնենք, որ ապրիլի 21– ին Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 19 անձ, այդ թվում՝ Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանը, փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը։ Մեղադրյալներից 8-ի նկատմամբ խափանման միջոցը կալանավորում ընտրելու համար միջնորդություններ են ներկայացվել դատարան:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր