211652_close_icon
views-count1236 դիտում article-date 13:23 24-04-2021

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարարը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրում

Լիբանանի երիտասարդության և սպորտի նախարար Վարդինե Օհանյանը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Օհանյանը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Նախատեսվում է, որ Վարդինե Օհանյանը նաև շրջայց կկատարի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Նա ելույթ ունեցավ Ծիծեռնակաբերդի բարձունքում: Օհանյանը Հայաստան է ժամանել Լիբանանի նախագահի անունից մասնակցելու Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությանը:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է երեք տասնյակ պետություն: Լիբանանի Պատգամավորների պալատն առաջին որոշումն ընդունել է 1997թ. ապրիլի 3-ին, իսկ  2000թ. մայիսի 11-ին խորհրդարանը ևս մեկ որոշմամբ դատապարտել է ոճրագործությունը:

Նմանատիպ նյութեր