211652_close_icon
views-count1313 դիտում article-date 19:47 23-04-2021

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի մարմնամարզիկների թիմը սպասելիքներն արդարացնում է

Շվեյցարիայի Բազել քաղաքում ընթացքի մեջ է սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը: Անկախ վերջնական արդյունքներից,   կարող ենք ասել, որ Հայաստանի թիմը սպասելիքներն արդարացնում է:  Նկատի ունենք այն, որ մեր հինգ պատվիրակներից չորսը նախնական փուլում գոհացնող մրցելույթներ ունեցան և իրենց համար տեղ ապահովեցին եզրափակիչում:

Առանձին գործիքներից վարժություններում ուժեղագույն ությակ  մտան  Եվրոպական խաղերի չեմպիոն, Տոկիոյի խաղերի ուղեգիր նվաճած Արթուր Դավթյանը  / հենացատկ և նժույգ թափեր/, Վահագն Դավթյանը,  Արթուր Ավետիսյանը՝ / երկուսն էլ ՝ օղակներ /  և մեծահասակների Եվրոպայի առաջնության նորեկ Գագիկ Խաչիկյանը / նժույգ թափեր /:

Խոստումնալից մարմնամարզիկներ Գագիկ Խաչիկյանը և Արմեն Պետրոսյանը հանդես եկան  բազմամարտում  և 68 մրցակիցների պայքարում գրավեցին համապատասխանաբար    20-րդ ու  35-րդ տեղերը:

Մրցաշարը կավարտվի ապրիլի 25 –ին:

Նմանատիպ նյութեր